Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկները դեռ կշարունակվեն առնվազն 2 օր

ՆԱՍԱ-ի նկարչի կողմից արևին մոտեցող Parker Solar Probe-ի վերարտադրությունը
Միայն մյուս շաբաթվա սկզբին երկրի մագնիսոլորտը հանգիստ վիճակի կվերադառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 3-ի երեկոյան Երկրի վրա սկսված մագնիսական փոթորիկը կտևի առնվազն երկու օր։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Երկրի մագնիտոլորտի տատանումների ինտենսիվությունը մեծացել է նաև ուրբաթ առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 06:00-ից հետո, մագնիսական փոթորիկը ուժեղ կլինի՝ G3 դասի։ Այնուհետև, ինտենսիվության թույլից մինչև ուժեղ տատանումներով, մագնիսական փոթորիկը կտևի մինչև երեկո, Մոսկվայի ժամանակով 21:00-ն»,- գրում է Լեուսը:
Հոկտեմբերի 6-ին երկրի գեոմագնիսական դաշտը կշարունակի անկայուն լինել, բայց մագնիսական փոթորիկների մակարդակի չի հասնի։ Միայն հաջորդ շաբաթվա սկզբին մոլորակի մագնիսոլորտը կվերադառնա հանգիստ վիճակի։
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի խանգարումներ են, դրանք առաջանում են Արևի ակտիվ շրջաններից արևային պլազմայի հոսքերիի հետևանքով: G ինդեքսը մագնիսական փոթորիկների ուժը գնահատում է հինգ մակարդակով, որտեղ G1-ը ամենաթույլն է, իսկ G5-ը՝ ամենահզորը։
G3 մակարդակի փոթորկի ժամանակ կարող են նկատվել էներգահամակարգերի աշխատանքի խնդիրներ, ապահովիչների կեղծ միացումների, արբանյակային նավիգացիայի և ռադիոկապի խափանումներ։ Բացի այդ, ուժեղ մագնիսական փոթորկի պատճառով երկնքում կարող է հայտնվել բևեռային փայլ հայտնվել։