ԱՊՀ երկրները Եվրասիական անվտանգության սկզբունքների մասին հայտարարություն կընդունեն

Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 8-ին Մոսկվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում նախատեսում են եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարություն ընդունել: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում:
Նա նշել է, որ առաջիկա միջոցառումների ժամանակ պետությունների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները կքննարկեն անվտանգության ապահովման ոլորտի մի շարք հարցեր:
«Նախ, նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների հայտարարությունը եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին, ինչը թույլ կտա լայն առումով համաշխարհային հանրությանը պատկերացում տալ ԱՊՀ երկրների կողմից միջպետական հարաբերությունների կառուցման հիմքերի ընկալման մասին»,-ասել է նա:
Բացի այդ, նախատեսվում է ստորագրել անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Նիստն ընթանում է Աստանայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը եվրոպական պետություններին եվրասիական անվտանգության մասին երկխոսությունից չի մեկուսացնում՝ պայմանով, որ նրանք Եվրասիայի այլ երկրների դեմ ապակառուցողական գործողությունների չեն մասնակցում։