Բանակային կենտրոնական մարզական ակումբի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրվեց ԲԿՄԱ-Ուրարտու հանդիպման հաջողակ տոմսն ունեցող երկրպագուի լուսանկարը։ Կարճ ժամանակ անց, այն հեռացվեց սոցցանցային ընդվզման ալիքի պատճառով։ Նկարագրեմ լուսանկարը՝ հայկական բանակի համազգետստով երիտասարդը ձռքին պահել է ազգությամբ քուրդ, Թուրքիայում ծնված գրող Բուրհան Սյոնմեզի «Ախ Սպամբուլ, Ստամբուլ» վերնագրով։
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Սակայն խնդիրն այս դեպքում ոչ գիրքն է, ոչ էլ դրա հեղինակը։ Էրդողանի գիրքը գրկած Փաշինյանի լուսանկարից հետո հիմա էլ զինվորականի ձեռքին «Ախ Ստամբուլ, Ստամբուլ» գրվածքը տեսնելը հստակ քարոզչության տպավորություն է ստեղծում։
Ինչպես և ով է որոշել խաղարկության հաղթողին նվիրել հենց այդ գիրքը․ պարզելու Sputnik Արմենիան դիմել է «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին։