Չեմ կարող բացառել, որ Իսրայելի արձագանքը լինի իրանական միջուկային օբյեկտների դեմ. Ժաննա Վարդանյան

Sputnik
Լիբանանի տարածքում Իսրայելի ցամաքային գործողությունից մեկ օր հետո, Իրանը խոշոր հրթիռային հարձակում իրականացրեց Իսրայելի ուղղությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների` արձակվեց մոտ 400 հրթիռ, որոնց մեծ մասը կարողցավ ճեղքել իսրայելական «Երկաթե գմբեթն» ու հասնել նշանակետերին։
Իրան-իսրայելական էսկալացիան ակնհայտորեն տեղափոխվել է նոր փուլ։ Երկու երկրներն էլ վճռական են ավելի հուժկու պատասխաններ տալ` թիրախավորելով միմյանց մայրաքաղաքները։ Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ հաջողվեց Իրանին ներքաշել իսրայելապաղեստինյան պատերազմի մեջ։ Հարցն ուղղել ենք իրանագետ Ժաննա Վարդանյանին։