Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում գնաճի ցուցանիշները։ Մեկ տարվա ընթացքում այն կազմել է 0.6 տոկոս, մեկ ամսում` 0.2 տոկոս։ Հիմնականում թանկացել են առողջապահությունը, կրթությունը, ռեստորանային ծառայությունները, տրանսպորտը և սննդամթերքի մի քանի տեսակներ։ Սպասարկման ոլորտում գնաճը 3.6 տոկոս է։ Ռեստորանային և հյուրանոցային ծառայությունները թանկացել են 2.7 տոկոսով։ Ամենամեծ գնաճը տրանսպորտի ոլորտում է` 9 տոկոս։
Այս դեպքում թանկացումը թերևս կարելի է բացատրել վառելիքի թանկացումներով, բայց ինչով բացատրել մոտ 8 տոկոս գնաճը կրթական ոլորտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը նշել է, որ Հայաստանի տնտեսության իրողությունները, այդ թվում գնաճն ու գնանկումը, որևէ կապ չունեն տնտեսական կանոնավոր երևույթների հետ։