Պետական գաղտնիքը կարգավորվում է օրենքով, գերատեսչական ցանկով. Արա Ղազարյան

Sputnik
Խորհրդարանական ըդդիմությունը երկրի ղեկավարի առաջ այս շաբաթ բարձրացրեց խաղաղության կոչվող պայմանագրի բովանդակությանը ծանոթանալու խնդիրը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են նույնիսկ դիմել դատարան` պարզելու, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։ Փաշինյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ինքն է արգելել և լավ է արել։
Նա նաև պնդեց, որ տարբեր առիթներով պայմանագրի բովանդակությունը բացահայտել է մարդկանց հետ մարզային հանդիպումների և քննարկումների ժամանակ։ Բայց տեքստը հրապարակելն ըստ նրա` «դիվանագիտական կոռեկտության խնդիր է»։
Ի վերջո, որտեղ է ավարտվում հրապարակայնությունն ու սկսվում է պետական գաղտնիքը, կա արդյոք իրավական կարգավորում, թե ով կարող է առնչություն ունենալ դիվանագիտական փաստաթղթերին, թե ամեն ինչ որոշողը երկրի ղեկավարն է` կարգելի ու լավ կանի։ Թեմայի շուրջ զրուցել են միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։