ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 3-ին գրանցել են աճի տեմպերի նկատելիորեն արագ աճ․ «Brent» ապրանքանիշի մեկ բարելի արժեքը սեպտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 77 դոլարը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 17.31 - ի դրությամբ Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3.76 %-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 76.64 դոլարի, իսկ րոպեներ առաջ ցուցանիշը գերազանցել է 77 դոլարը՝ սեպտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ:
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 4,14 %-ով՝ հասնելով 73 դոլարի: