Telegram-ում զանգվածային խափանումներ են

Downdetector.com հարթակը վերջին 24 ժամում արդեն 390 խափանում է գրանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Telegram-ում զանգվածային խափանումներ են։ Այս մասին հայտնում են ռուսական և միջազգային ԶԼՄ-ները։ Մասնավորապես, տարբեր երկրներում բաժանորդները բողոքում են, որ հաղորդագրությունները բեռնվում են շատ դանդաղ։
Telegram-ի խափանումներ են գրանցվում նաև Հայաստանում։ Մասնավորապես, խնդիրներ են առաջանում հաղորդագրություններ, մեդիաֆայլեր ուղարկելիս․ դրանք կամ չեն ուղարկվում, կամ շատ դանդաղ են ուղարկվում։ Downdetector.com հարթակը վերջին 24 ժամում արդեն 390 խափանում է գրանցել։