Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆ

Քաղաքը գտնվում է բարձրության վրա, որտեղից հստակ դիտարկվում է տեղանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուգլեդարը ամբողջական վերահսկողության տակ վերցնելու մասին:
««Վոստոկ» զորքերի խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդար բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Քաղաքի համար մարտերն ընթանում էին 2022 թվականի մարտի վերջից։ Ուգլեդարը համարվում էր կարևոր ամրություն, քանին որ այն հսկում էր Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության լոգիստիկ կենտրոնների մատույցները։ Բարձրության վրա տեղակայված Ուգլեդարը լի է բարձրահարկ շենքերով, տեղանքն ըստ այդմ շատ լավ տեսանելի է։
Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա կայունացնել առաջնագիծը՝ Դոնեցկից մինչև Մարիուպոլ երկաթուղային ճյուղն ու մայրուղին միաժամանակ դարձնելով անվտանգ։
Ուգլեդարը վերցնելով վերահսկողության տակ՝ հեռանկարներ են բացվում ԴԺՀ-ի մեկ այլ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքի՝ Կուրախովոյի վրա ավելի արագ հարձակման համար։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակն այժմ կարող է ուժեղացնել առաջխաղացումը դեպի Պոկրովսկ, որտեղից հասանելի կլինի Պավլոգրադ և Դնեպր տանող երկաթուղային հանգույցը: