ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզում մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից զոհերի թիվը հասել է չորսի, մեկ տղամարդ է մահացել Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում տեղի ունեցած հրդեհի մարման ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծությունների հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել (մեկ տղամարդ մահացել էր նախօրեին Յասնիե Զորի գյուղում բռնկված հրդեհի մարման ժամանակ), 24-ը վիրավորվել են»,-գրել է Գլադկովը «ВКонтакте» սոցիալական ցանցում:
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ երեք զոհ կա։ Շեբեկինոյի քաղաքային շրջանի Կրապիվնոյե գյուղում խաղաղ բնակիչ է զոհվել, երկու կին և երկու երեխա տուժել են: Ճանապարհի մի հատվածում երկու դրոն հարձակվել են ճանապարհով ընթացող երկու բեռնատար ավտոմեքենաների վրա։ Վարորդներից մեկը մահացել է, երկրորդը՝ տուժել։
Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է հայտնվել գյուղատնտեսական ձեռնարկություն։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Տարածաշրջանային առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ մեկ օրում տուժածների թիվը հասել է 24-ի: