ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար տոմատի մածուկի 10 արտադրողներ տուգանվել են։ Հայտնում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Եվս 2 արտադրողների առնչությամբ վարույթները դեռ քննության փուլում են։
Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքներում պակաս է եղել լուծված չոր նյութերի զանգվածային մասը և/կամ ավել է եղել քլորիդների զանգվածային մասը։ Հանձնաժողովից հայտնում են, որ խախտումներ թույլ տված ապրանքանիշներն են «MAR FOOD», «Домашние секреты», «AS FOOD», «MAYRIK FOOD», «MG FOOD», «Эко Солт», «RAGMAK», «Сеньор Помидор», «SHAPARAK», «VILFOOD», «Green Land» և «Кубанские просторы»։
Միաժամանակ, հանձնաժողովից տեղեկացնում են, որ խախտումներ չեն հայտնաբերվել «ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկներում։