ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական Մաջիդ Դիվանին մահացել է Դամասկոսին վերջերս Իսրայելի հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից, գրում են իրանական լրատվամիջոցները:
Մաջիդ Դիվանին համարվում է կորպուսի խորհրդանշական կերպարներից մեկը։
Բարձրաստիճան զինվորականը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի 1-ի գիշերը իսրայելական հարձակումից հետո։
Այն ժամանակ հաղորդվել էր 3 մարդու զոհվելու և 9 մարդու վիրավորվելու մասին։ Զոհվածների թվում է նաև սիրիացի լրագրողուհի Սաֆաա Ահմադը։