ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 113 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ չորս շրջանների երկնքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ 73 ԱԹՍ՝ Բելգորոդի, 25 ԱԹՍ՝ Վորոնեժի, 14 ԱԹՍ՝ Կուրսկի և մեկը՝ Բրյանսկի մարզի տարածքի երկնքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: