ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կսկսեն հսկիչ նշաններ փակցնել էլեկտրոնային ծխախոտի վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։
2023 թվականի մարտից Հայաստանում հսկիչ նշանները փակցնում են սովորական ծխախոտի վրա, իսկ այսօրվա որոշմամբ դրանք կտարածվեն նաև էլեկտրոնային ծխախոտների (ծխելու խառնուրդների տաքացմամբ՝ այրման փոխարեն) տարբեր տեսակների վրա։
Նույնականացման նշանների ընդհանուր ստանդարտը ներդրվել է ԵԱՏՄ տարածքում և պետք է աստիճանաբար փոխարինի ապրանքների վրա առկա հսկիչ կպչուն պիտակներին։ Ի տարբերություն պիտակների` հսկիչ նշանները թույլ են տալիս նույնականացնել ոչ միայն ապրանքի կոնկրետ խմբաքանակը, այլև յուրաքանչյուր ապրանք առանձին: