Բագրատ սրբազանը Հանրայինի ուղիղ եթերում է. նա դիմեց գործարարներին և Փաշինյանին

Բագրատ սրբազանն ուղիղ եթերում հայտարարեց, որ կիրակի` հոկտեմբերի 6–ին, ժամը 18։00–ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Սրբազան շարժման հանրահավաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում հանդես եկավ 12 –րոպեանոց ուղերձով։
Նա խոսեց ՀՀ իշխանությունների հեռացման իրենց պահանջի, տեղեկատվական տեռորի մասին։
«Մեր քայլերը տանում են դեպի հստակ գործելու ու հասնելու արդյունքի։ Անկախ ամեն ինչից, մենք մեր պայքարը շարունակելու ենք»,– հայտարարեց նա` դիմելով հանրությանը։
Կոչով դիմելով գործարարներին` սրբազանն ասաց, որ նրանցից շատերը հիմա ծառայում են այս իշխանություններին, սակայն լռելու իրավունք չունեն, այլապես հայրենիք են զիջելու։
«Շատերիդ համար հայրենիքը ձեր ունեցվածքն է։ Ձեր աչքի առաջ ունեցեք Արցա՛խը»,– ընդգծեց նա։
Պայքարի ակտիվ շրջանը կվերսկսվի. Բագրատ սրբազան
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա սրբազանը նշեց, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հեռացրել նրան իշխանությունից։
Նա հիշեցրեց, որ կիրակի` հոկտեմբերի 6–ին, ժամը 18։00–ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Սրբազան շարժման հանրահավաքը։
Ուղերձից հետո, ըստ պայմանավորվածության, Բագրատ սրբազանը 12 րոպե հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին։
Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի. սրբազանը` իշխանության մասին