Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների թիմի դեմ հոկտեմբերի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների թիմի դեմ հոկտեմբերի 10-ին:

Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: