Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վստահեցրել է, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա:
Կարո՞ղ է արդյոք նման հարցը «կարմիր գիծ» դառնալ Հայաստանի համար, փոխնախարարը պատասխանել է՝ «Մենք մեր եթերը չպետք է օգտագործենք Ադրբեջանի այս կամ այն մտացածին թեզերը առաջ քաշելու համար»։
Ըստ Կոստանյանի՝ գործընթացը թափանցիկ է, և խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն համաձայնեցված են, բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։