Եթե Բաքուն ուզում է COP29-ը վերածել խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման, դա ընտրության հարց է, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ խորհրդարանի նախագահի` Ադրբեջանի ընտրությունն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված 16 կետերով կամ Բաքվում հաջորդ ամիս կայանալիք COP 29 միջազգային հեղինակավոր գագաթնաժողովը վերածել Ադրբեջանում պահվող հայ գերիների և խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման։
«Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը և հայկական կողմը կստորագրի».-նշել է Սիմոնյանը:
Մինչև այս պահը պաշտոնապես հայտնի չէ, արդյոք հայկական կողմը կմասնակցի՞ Բաքվում նոյեմբերի 11-ից 12-ը նախանշված Միջազգային կլիմայական ամենամյա համաժողովին, թե` ոչ, և ինչ ձևաչափով։
«Եթե ՀՀ-ն մասնակցի COP29-ին, ապա կլեգիտիմացնի Արցախի հայաթափումն ու ՀՀ-ի տարածքների օկուպացումը».-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։