Պայքարը կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին չենք հեռացրել նրան իշխանությունից․Բագրատ սրբազան

Sputnik
Հանրապետության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո «Սրբազան շարժման» շարժման մասնակիցները, կեսգիշերն անց, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվել են դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։
Հեռուստաընկերության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ որոշ ժամանակ բանակցելուց հետո Բագրատ Սրբազանին հնարավորություն է ընձեռվել ուղերձով հանդես գալ ուղիղ եթերում։
«Մեր քայլերը տանում են դեպի հստակ գործելու և արդյունքի հասնելու։ Անկախ ամեն ինչից, մենք մեր պայքարը շարունակելու ենք»․-Հ1-ի ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սրբազան պայքարի առաջնորդը վստահեցրել է, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հեռացրել նրան իշխանությունից։