Վեց հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Հայկ Մարտիրոսյան
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Վեց հայ շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակի լավագույն100-յակում, տեղեկանում ենք Շախմատի միջազգային կազմակերպությունից։
Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել Հայկ Մարտիրոսյանը (51), Շանթ Սարգսյանը (70) և Գաբրիել Սարգսյանը (93):
Կանանց հավաքականում դասավորությունն այսպիսին է՝ Էլինա Դանիելյան (60), Լիլիթ Մկրտչյան (62) և Աննա Սարգսյան (69):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ 10 օր առաջ ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել էր 6-րդ, կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը։