Տեսակամուրջ. «Երևանում կայացած Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովի արդյունքները»

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.00—ին տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա-Տաշքենդ տեսակամուրջ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովի արդյունքներին։
Sputnik
ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ո՞ր ուղղություններն են կառավարությունների ղեկավարները հաստատել մինչև 2030 թվականի ռազմավարական փաստաթղթում: Ինչպե՞ս է աշխատում միության արդյունաբերականացման քարտեզը: Ի՞նչ թվային ծառայություններ են մշակվում գյուղատնտեսության ոլորտում ագրարային շուկայի վերափոխման համար: Ի՞նչ համատեղ նախագծեր են հաստատվել ներմուծման փոխարինման ոլորտում:
Այս հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։