Թել Ավիվի հարավում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի, տուժել է 16 մարդ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի յոթ քաղաքացիներ զոհվել են, ևս 16-ը վիրավորվել են հոկտեմբերի 1-ին Թել Ավիվի Յաֆֆե արվարձանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը:
Երեկ երեկոյան երկու մարդ, որոնցից մեկը զինված էր ավտոմատ հրացանով, իսկ մյուսը՝ դանակով, նախ հարձակվել էին տրամվայի ուղևորների վրա, այնուհետև շարունակել կրակել և հարվածներ հասցնել փողոցում անցորդներին: Նշվում է, որ ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը ՝ ծանր վիրավորվել։
Նրանց նույնականացրել են Մեհմեդ Խալաֆ Սահար Ռաջաբը և Հասան Մոհամեդ Հասան Թամիմին, երկուսն էլ բնակվում էին Արևմտյան ափի Հեբրոնում։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտնել էին հրազենի և սառը զենքի կիրառմամբ հարձակման յոթ զոհերից երկուսի անունները ՝ Շահար Գոլդման և Սեգև Վիգդեր: