Ռուսաստանը ցավում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման համար

Մոսկվան համարում է, որ ՀԱՊԿ-ն օգտակար է նաև անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի համար։ Այս մասին հոկտեմբերի 2-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միևնույն ժամանակ, Մոսկվան ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ընթացիկ տարում միությունում նրա նախագահությունը:
«Պետության գործն է որոշել, թե ինչն է իր համար կարևոր, ինչն է իրեն պետք․ կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է նաև անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության ոլորտում»,- ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում այդ երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության համար։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտարարել էր, որ երկիրը մոտենում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «չվերադարձման կետին»։ Փաշինյանը մեղադրել էր կազմակերպությանը «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիքներ» ստեղծելու մեջ:
Փաշինյանի հայտարարությանը արձագանքել էին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր մեջ մտնող երկրների ինքնիշխանությունը:
Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին