ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այս մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ երեկոյան այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտությունն առավել սրվեց՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։
Նշենք, որ մինչ այս պահը «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում «ժամանումներ» բաժնում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։ Ենթադրվում է՝ իրավիճակի կարգավորման դեպքում չվերթը կարող է և իրականացվել։
Միաժամանակ կոմիտեից հայտնում են, որ հակամարտության սրման ֆոնին ավիաչվերթերի զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։
«Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways–ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է»,- հայտնեցին քաղավիացիայից։