Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ
Հայաստանի իշխանությունները կազմակերպությանը մեղադրում են այն բանում, որ այն իբր սպառնալիք է երկրի ինքնիշխանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով կազմակերպությունից երկրի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։ Նա ընդգծել է, որ այս հարցում պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։
«Գերակայությունը կայունությունն է, և ցանկացած գործընթաց, որը կարող է տեղի ունենալ, պետք է մանրակրկիտ հաշվարկվի և կառավարվի, հատկապես ռիսկերի տեսանկյունից: Դա հեշտ հարց չէ»,-նշել է Միրզոյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում երկիրը մոտենում է «անդառնալիության կետին», նա կազմակերպությանը մեղադրել էր «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիքներ» ստեղծելու համար:
Փաշինյանի հայտարարությանը արձագանքել են Կրեմլից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպության կոչումը իր անդամ երկրների ինքնիշխանությունը պաշտպանելն է: