Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանքի» հանրային աջակցության վարկանիշը 60 % է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցության վարկանիշը կազմում է 60 %: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:
Կոբախիձեն նշել է, որ ընտրությունների ոչ լեգիտիմության մասին խոսակցությունները արմատական ընդդիմության փորձն են՝ արդարացնելու հնարավոր պարտությունը:
«Մեր վարկանիշն այսօր մոտ 60 % է, և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում»,-ասել է Կոբախիձեն:
Վարչապետը նաև ընդգծել է, որ ընտրությունները կանցնեն հանգիստ և թափանցիկ, և դրանց լեգիտիմությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա: Նրա կարծիքով` ոչ լեգիտիմության մասին հիշատակումներն ընդդիմության սովորական մարտավարությունն են, որը դատապարտված է ձախողման:
Սաակաշվիլու ռեժիմը Հարավային Օսեթիայի հետ պատերազմը սկսել է արտաքին ճնշման ներքո. Կոբախիձե