Իսրայելի գրոհի դեպքում Իրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ. Փեզեշքիան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Իսրայելին, եթե այն հանկարծ Իրանի վրա հարձակում ձեռնարկի։ Կատարի էմիրի հետ բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը Կատար էր ժամանել պաշտոնական այցով։
«Մենք ավելի ուժեղ և կոշտ պատասխան կտանք, եթե Իսրայելը մեզ պատասխանի», – ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով` տարածաշրջանում անվտանգության ապակայունացումը չի բխում եվրոպացիների և ԱՄՆ–ի շահերից, իսկ «այն, ինչ անում է սիոնիստական միությունը, ընդլայնում է բռնության շրջանակը»։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ–ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ–ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։