ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում ռեյդերի ընթացքում ոչնչացրել Է «Հզբոլլահ» շիա շարժման շուրջ 150 օբյեկտ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Զինվորականները, Իսրայելի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, ոչնչացրել են ահաբեկիչներին և վերացրել նրանց ենթակառուցվածքը բարձր ճշգրտության արկերի միջոցով։ Այս պահին ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 150 օբյեկտ, այդ թվում՝ «Հզբոլլահի» կենտրոնակայանները, զենքի պահեստներն ու հրթիռային կայանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբը սեպտեմբերի 23-ին Լիբանանում սկսված հարձակողական գործողությունն անվանել է «Հյուսիսի նետեր»: Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ են հասցնում «Հզբոլլահի» օբյեկտներին։ Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի կետային ավիահարվածներ, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներ, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։