ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Այս գիշեր ժամը 03:38-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։