Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան

Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան
Վարորդների ու վիրավորների ինքնությունը պարզում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել է ծառին։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնեց, որ վթարը տեղի է ունեցել Արին Բերդի փողոցում, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 1 տուժած։
Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան