Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից Հայաստանին տրամադրվող աջակցությանը։ USAID-ն որոշել է ավելի քան կրկնապատկել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի։
Մարիա Զախարովան ամերիկյան ֆինանսավորումը որակել է որպես Արևմուտքի ապակայունացնող գործողությունների վկայություն։