Արցախի հարցն օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը համեմատել է Հայաստանի վզին փաթաթված թոկի հետ։ Հակադարձելով, Արցախը մեր հպարտությունն էր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ Փաշինյանն ինքն էլ այդ կարծիքին էր, սակայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` հիմա այլ բան է ասում։
Աննա Գրիգորյանը հարցրել է, թե ինչու ՄԱԿ–ի ամբիոնից Փաշինյանը չխոսեց Արցախում էթնիկ զտման, գերիների մասին։