Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը հրապարակելու թեման շարունակել է նաև Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել` պարզելու համար, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն է արգելել ընդդիմադիրներին թույլ տալ ծանոթանալ խաղաղության պայմանագրին։