Խաղաղության պայմանագրի 13 կետերը հրապարակելու հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
«Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա» - Ազգային Ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայեցակարգային առումով ժողովրդին պայմանագրի բովանդակությունը բացահայտված է` մարզային տարբեր ֆորմատներով հանդիպումների, քննարկումների ժամանակ։ Նա պարզաբանել է, որ աշխատանքային փաստաթուղթն ունի նաև 2–րդ շահառու և խնդիրն այս դեպքում դիվանագիտական կոռեկտությունն է։