Հայկական համարանիշներով առաջին մեքենաներն արդեն Իրանի տարածք են անցել նոր, պարզեցված կարգով, առանց սահմանին դեպոզիտ կամ մեքենան թողնելու և տարբեր տեսակի ապահովագրությունների համար վճարելու։
Այսուհետև, հայկական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները պետք է ստանան Carnet de Passage կամ ավելի կարճ` CPD մաքսային տարանցման փաստաթուղթ, որը զգալի պարզեցնում է մաքսային գործընթացներն ու հնարավորություն է տալիս Իրանի տարածքում երթևեկել հայկական ավտոմեքենաներով։
Այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս CPD փաստաթուղթը և ինչպես ու որտեղից այն ստանալ` Sputnik Արմենիան զրուցել է Carnet de Passage-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանի հետ։