Լիբանանում իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ. երկրի հարավում և Բեյրութի արվարձաններում, այլևս չկան անվտանգ վայրեր։ Մարդիկ իսրայելական հարվածներից փրկվելու համար տասնյակ հազարներով տեղափոխվում են դեպի համեմատաբար ապահով շրջաններ, որտեղ ևս անվտանգ ասելը խիստ հարաբերական է։
Բեյրութի հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները թեև հեռու են ռազմական գործողությունների վայրերից, սակայն ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել, բացի այդ, չի բացառվում, որ փախստականների մեծ հոսքի հետևանքով հայաբնակ շրջանները հումանիտար ճգնաժամի առաջ կագնեն։
Լիբանանում այս օրերի վիճակի մասին նոր տեղեկություններ է հայտնել «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։