Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Որոշումը քաղաքագետները կանխատեսելի էին համարում, սակայն բուռն քննարկումների ալիք բարձրացավ, երբ Մայր դատարանը հրապարակեց որոշման տեքստն ամբողջությամբ։ Դրանում կա 3-ի 7 կետը, որն ըստ սահմանադրագետների փաստացի ամրագրում է, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի հարցից։ Դրանից առաջ էլ մի նախադասությամբ Դատարանը թերևս հիմնավորում է իր որոշումը` իրեն թույլ տալով իրավական լեքսիկոնին ոչ այնքան հատուկ համեմատություն, թե Անկախության հռչակագրի որևէ դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքով մեջբերում եմ` «Հռչակագիրը վերածվելու է զավակին խժռող ծնողի»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամաբ` Սահմանադրական Դատարանն այս որոշմամբ գնահատական է տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ Անկախության հռչակագրին։