Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Վիշնյովոյեն և Կրուտոյ Յարը․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի–Sputnik. ՌԴ զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Վիշնյովոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Վիշնյովոյե բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կրուտոյ Յար բնակավայրը։
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրուտոյ Յար բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։