Մաքրել փլատակներն արտակարգ դեպքերի առաջին րոպեներին. փրկարարները վարժանքներ են անցել

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա օտարերկրյա փրկարարների վերապատրաստման ծրագիր
Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը կարևոր է փրկարարի աշխատանքում, քանի որ արտակարգ իրավիճակների առաջին րոպեներին գրեթե երբեք հնարավոր չէ օգտագործել ամբարձիչներ և այլ ծանր տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. 10 փրկարար՝ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ, մշակել են արտակարգ իրավիճակի առաջին րոպեներին պարաններով և այլ միջոցներով փլատակների մաքրման մեթոդներ` նախքան դեպքի վայր ամբարձիչների և այլ հատուկ տեխնիկայի հասնելը:
Ինչպես հայտնում է ՌՀՀԱԿ-ը՝ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Մալայզիայի և Մոնղոլիայի փրկարարները հաջողությամբ վարժանքներ են անցել «Մեծածավալ բեռների տեղափոխում բնական և տեխնածին փլատակներում» ծրագրով:
Ինչպես տեսական, այնպես էլ գործնական մոդուլներն առաջին հերթին ուղղված էին ծանր և մեծածավալ բեռների տեղափոխման համար ոչ ստանդարտ, բայց միևնույն ժամանակ անվտանգ մեթոդների մշակմանը՝ ձեռքի տակ գտնվող միջոցների, ինչպես նաև ծանր տեխնիկայի օգնությամբ փլատակներում որոնողափրկարարական գործողությունների ընթացքում:
1 / 3

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա օտարերկրյա փրկարարների վերապատրաստման ծրագիր

2 / 3

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա օտարերկրյա փրկարարների վերապատրաստման ծրագիր

3 / 3

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա օտարերկրյա փրկարարների վերապատրաստման ծրագիր

«Պրակտիկան ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակի առաջացումից հետո ծայրահեղ հազվադեպ դեպքերում է, որ առաջին րոպեներից հնարավոր է ամբարձիչների և այլ մասնագիտացված տեխնիկայի օգնությամբ սկսել փլատակների ապամոնտաժումը։ Հետևաբար, ծանր բեռներ և կառուցվածքային տարրեր տեղափոխելու համար ձեռքի տակ եղած միջոցներ և պարաններ օգտագործելու գիտելիքն ու կարողությունն անհրաժեշտ գործիք են ժամանակակից փրկարարի աշխատանքում: Վստահ եմ, որ գիտելիքներն ու փորձը, որոնք մեր կենտրոնի հրահանգիչները փոխանցեցին դասընթացի մասնակիցներին, կօգնեն նրանց արդյունավետորեն լուծել խնդիրները աշխարհի ցանկացած կետում», - նշել է ՌՀՀԱԿ-ի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա օտարերկրյա փրկարարների վերապատրաստման ծրագիր
Դասընթացի ավարտին փրկարարներն անցել են տեսական թեստավորում և թիմային գործնական քննություն ՌՀՀԱԿ-ի ունիվերսալ մարզահամալիրի հարթակում, որից հետո նրանց տրվել են ծրագրի հաջող մասնակցության մասին անվանական հավաստագրեր:
Հիշեցնենք, որ կենտրոնը տեղակայված է Երևանից մի քանի կիլոմետր հյուսիս-արևելք՝ Կոտայքի մարզի Գետարգել գյուղում։
Փրկարարներն օգնել են վիրավոր արագիլին