ՄԱԿ-ում ճանաչել են ուկրաինական գերության մեջ ռուս ռազմագերիների խոշտանգումները

Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը այս մասին նշել է իր զեկույցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինացի զինվորականների կողմից ռուս ռազմագերիների նկատմամբ կտտանքների կիրառման դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում կալանքի տակ պահելու ոչ պաշտոնական վայրերում և բանտեր և մեկուսարաններ տեղափոխելու ժամանակ, ասվում է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պարբերական զեկույցում:
2023 թվականի մարտից ի վեր հարցված 205 ռազմագերիներից 104-ը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ։ Նշվում է, որ դա վկայում է մշտական միտման մասին։
Խոշտանգումների հիմնական մեթոդներ են եղել դաժան ծեծը, այդ թվում՝ ծնկներին և հոդերին, մահվան կամ ֆիզիկական բռնության սպառնալիքները, ինչպես նաև Էլեկտրաշոկը:
Ուկրաինայում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ռուս ռազմագերիների նկատմամբ հանցագործությունների համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները խոշտանգում են սեփական քաղաքացիներին, որոնք կասկածվում են Ռուսաստանին համակրելու և նրա հետ համագործակցության մեջ: Նա Ուկրաինայի պաշտոնական իշխանություններին կոչ էր արել հաշվի առնել ՄԱԿ-ի խորհրդատվությունները և փոխել մոտեցումը «կոլաբորացիոնիզմի մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության նկատմամբ»: