Կալանավորված քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն» փախել է ԲԿ–ից

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել «Արթմեդ» բժշկական կենտրոնում։
Sputnik
https://168.am/2024/10/01/2104710.htmlԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել կալանավորված անձ։ Այս մասին հայտնում է 168.am կայքը։
Կայքի տվյալներով` փախուստի դիմած անձը քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն» է`Հունան Կիրակոսյանը։
Վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:
Թե որ քրեակատարողական հիմնարկում էր կալանավորված քրեական հեղինակությունը և ինչպես է փախել բժշկական կենտրոնից, դեռ հայտնի չէ։