Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1873-ի

Իսրայելական հարվածները Լիբանանին. Արխիվային լուսանկար
Հաղորդվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օդուժի հարվածներից զոհվել է 95 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1 873-ի, վիրավորվել է 9 134 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբանանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հաշվետվությունը։
Ըստ տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օդուժի հարվածներից զոհվել է 95 մարդ, վիրավորվել 172-ը: Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրվա ընթացքում Լիբանանի տարբեր հատվածներում գրանցվել է 140 իսրայելական հարձակում:
Իրավիճակի հերթական սրացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասում։