ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։
«Հիմնված օրինական իրավունքների վրա և ուղղված Իրանի և տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության ապահովմանը, Իրանը վճռական պատասխան տրվեց Սիոնիստական ռեժիմի ագրեսիային: Նեթանյահուն գիտի, որ սա մեր հնարավորությունների միայն մի փոքր մասն է։ Իրանի հետ հակամարտության մեջ մի՛ մտեք»,– X-ի իր էջում գրել է Փեզեշքիանը` անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։
Գրել էինք, որ Իսրայելի հրթիռակոծությունից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է, որ հրթիռների 80%–ը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ–ները գրում են, որ հրթիռները Իսրայելի Աշկելոն քաղաքի շրջանում խոցել են գազի հարթակներն ու հարվածել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային։
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ–ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ–ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։