Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի մարզում։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մի շարք փորձեր։ ՀՕՊ հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացվել է ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։