ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում

Ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի կառավարության 2024–2026 թթ. համատեղ միջոցառումների ծրագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Երևանում այսօր կայացած նիստի արդյունքներով լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՄ–ում 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով. Միշուստին
Միության երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Ուզբեկստանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը Երևանում անցկացված նստաշրջանի ժամանակ քննարկել են հետագա համագործակցության առանցքային հարցերը:
Ստորագրվել են պրոֆիլային փաստաթղթեր՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի կառավարության 2024–2026 թթ. համատեղ միջոցառումների ծրագիրը:
Հաստատվել են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները, սահմանվել են մինչև 2030 թ. արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
Հայաստանն ու Ղրղզստանը թեստավորում են քաղաքացիների նույնականացման համակարգը. Սագինտաև