ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է Եվրասիական միությունում սահմանել դրամաշնորհներ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում կոոպերացիոն նախագծերի համար: Այս մասին նա հայտարարել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Միշուստինը հիշեցրել է, որ անցյալ տարի՝ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում, ընդունվել է արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի աջակցության ծրագիր, և շուտով սպասվում է արտոնյալ ֆինանսավորման հատկացում դրանցից առաջինի համար:
Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել պարենային անվտանգության ամրապնդման համար ԵԱՏՄ երկրների կողմից գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համակարգման անհրաժեշտությանը: Այդ մեխանիզմն արդեն գործում է միությունում, որտեղ երկրները համաձայնեցնում են իրենց հաշվեկշիռները։ Ռուսաստանն առաջարկումէ այն տարածել ավելի մեծ թվով ապրանքների վրա՝ մեթոդաբանությունն ամրագրելով ԵԱՏՄ օրենսդրական մակարդակում։
Միշուստինը նաև կարևորել էաշխատանքը ոչ միայն հիմնական պարենային ապրանքների, այլև այնպիսի ռազմավարական տարրերի հետ, ինչպիսիք են սերմային և գենետիկական նյութը, որոնք առանցքային դեր են խաղում գյուղատնտեսության մեջ:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում ընթանում Է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական համաժողովը:
Եվրասիական տնտեսականմիությունը միջազգային ինտեգրացիոնտնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներնեն Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: