Ադրբեջանն ինքը պետք է ՀՀ-ին տեղեկություններ տա զոհերի և անհետ կորածների մասին․ ԱԺ նախագահ

Սիմոնյանի խոսքով՝ այն թեզերը, որոնք Ադրբեջանը հնչեցնում է հայկական կողմին ուղղված, հավասարապես իրեն են վերաբերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի գլխավոր դատախազի մեղադրանքները, թե իբր Երևանը հրաժարվում է Բաքվին տեղեկություններ հաղորդել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված 4 հազար ադրբեջանցիների, նրանց զանգվածային գերեզմանների մասին:
«Ադրբեջանը որևէ բանի մասին խոսելիս՝ ինֆորմացիայի տրամադրման, անհետ կորածների վերաբերյալ և բոլոր այն թեզերը, որ բարձրաձայնում է, մշտապես պետք է հիշի, որ հայելային վերաբերելի է նաև իրենց»,- նշեց ԱԺ խոսնակը։
Հավելենք, որ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ. 700-ը` առաջին պատերազմից հետո, 300–ը 2020–2023 թթ–ի ընթացքում։