Մավրը արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ. Գեղամ Մանուկյան

Sputnik
Սահմանադրական Դատարանը իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները և ձեռք բարձրացրեց ՀՀ ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա․ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին ՀՀ ՍԴ որոշմանը։
Մանուկյանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 168–րդ հոդվածով հստակ թվարկված են ՍԴ լիազորությունները, որտեղ չկա որևէ կետ Անկախության հռչակագրի կետերի մեկնաբանության լիազորությունների վերաբերյալ։