Գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց. Ալեն Սիմոնյան

Sputnik
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դարձյալ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը, և որ գնդակը շատ վաղուց արդեն գտնվում է Ադրբեջանի դաշտում։
«Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե, իրոք, Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա Գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց»,– ասել է Սիմոնյանը։