ԵԱՏՄ 5–յակում փոխադարձ առևտուրը վեց ամսում աճել է 5,7%-ով. Միխայիլ Միշուստին

Sputnik
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական ընդլայնված նիստում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության հիմնական տնտեսական ցուցանիշները։
Նրա խոսքով` փոխադարձ առևտուրն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 5,7%-ով և այժմ կազմում է միության անդամ երկրների արտաքին առևտրի 17%-ը։
Ռուսաստանի վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև ապագային միտված համատեղ ծրագրերին, նաև ԵԱՏՄ սահմանների ընդլայնման հնարավորություններին` նոր անդամների ու գործընկերների ներգրավմամբ։